Globe Soccer Awards-ը հրապարակել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի 11 հավակնորդների ցուցակը․
Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Դեզիրե Դուե, Ժոաու Նեւեշ, Ուորեն Զաիր-Էմերի (բոլորը՝ ՊՍԺ), Արդա Գյուլեր, Դին Հոյսեն (երկուսն էլ՝ «Ռեալ»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Նիկո Պաս («Կոմո»), Ռոդրիգու Մորա («Պորտու»), Քենան Յիլդիզ («Յուվենտուս»), Էլիս Բեն-Սեգիր («Բայեր»)։
Անցած տարի այս մրցանակին արժանացել էր «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։















































































































































































































































































