Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Հայաստանի 5 օլիմպիականները մասնակցեցին երեք մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկ եւ գեղասահք:

Հայաստանի լավագույն արդյունքը գրանցեցին գեղասահորդներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը, որոնք զուգասահքում 180. 66 միավորով :

Կարճ ծրագրում սպորտային զույգը վաստակեց 66.27 միավոր, ազատ ծարգրում՝ 114.39 միավոր:

Դահուկավազքում գրանցեց Միքայել Միքայելյանը, որը հանդես եկավ 20 կմ սկիաթլոն եւ 10 կմ ինտերվալ մրցաոճերում:

20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ զբաղեցրեց 48-րդ տեղը (51:06): 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում Հայաստանի ներկայացուցիչը 53-րդն է (23:06):

Դահուկավազքի կանանց պայքարում 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 82-րդն է (28:33): Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում, որտեղ չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ հաշվարկից դուրս էր մնացել:

Լեռնահադուկորդ Հարություն Հարությունյանը հաջող հանդես եկավ եւ գրավեց 59-րդ տեղը 81 մասնակիցների պայքարում։ Ոլորավայրէջքում երկրորդ փորձը եւ դուրս մնաց հաշվարկից։