UFC նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չի ստանում տիտղոսային մենամարտ։
«Արմանը մի քանի միջադեպեր է ունեցել, մեկից ավելի։ Ծառուկյանն ունեցել է տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն։ Կասկած չկա, որ նա այժմ լավագույնն է աշխարհում, բայց նա ուներ տիտղոսի հնարավորություն։
UFC-ի քաղաքականությունն Արմանի նկատմամբ ուղերձ չէ մյուս մարտիկներին վարքի նկատմամբ ավելի ուշադիր լինելու տեսանկյունից։ Շատ խելահեղ բաներ են պատահում մեր բիզնեսում։ Արմանն ամեն ինչ գիտի»,- ասել է Դանա Ուայթը Diana Belbita յութուբյան ալիքի եթերում։
Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ տիտղոսային մենամարտին դուրս գալուց։



























































































































































































































































































































































































































































