27 Նոյեմբերի, 2025

Շրջակա միջավայրի նախարարն այսօր այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին։

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ ծանոթացել է իրավիճակին։

Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարվել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։

«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,-նշել է Մաթևոսյանը:

Հանրությանը զգուշացրել են նման դեպքերում անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին՝ ապահովելու ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր