Առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել օդի աղտոտվածությունը

Չոր տերևների այրելու արդյունքում օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

Սրտանոթային խնդիրների սրացում

Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

Գլխացավեր, հոգնածություն

Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։

Խորհուրդ

Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։

Տերևներ չայրելով՝ դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն: