Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստն այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է հայ գերիների եզրափակիչ ելույթներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատական ​​նիստում իր եզրափակիչ խոսքն է շարունակել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Նա անհամաձայնություն է հայտնել մեղադրանքի կողմի և տուժողների ցուցմունքների հետ՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի, վարձկանների և այլնի վերաբերյալ։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իր եզրափակիչ խոսքը նախօրեի նիստում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի