Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, հայ գերիների շինծու գործերով հեթական դատական նիստը՝ փաստաթղթերի ներկայացմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդությամբ է հանդես՝ խնդրելով հանցավոր խումբ ստեղծելու հետ կապված մեղադրանքը հանել քրեական գործից և քննարկել առանձին վարույթում։ Նրա փաստաբան Վալեհ Գուրբանովը պաշտպանել է միջնորդությունը։

Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ նման միջնորդությունը դատավարության ներկայիս փուլի քննարկման առարկա չի հանդիսանում։

Կողմերի փաստարկները լսելուց հետո դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, մերժել է միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։

Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն էլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով բացառել իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի որոշ տարրեր։ Բաբայանը հայտնել է իր համաձայնությունը միջնորդությանը։ Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան միջնորդել է, որ այն չբավարարվի դատավարության այս փուլում։

Դատարանը նշել է, որ միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում, և կտրվի պատասխան։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի