Քիչ առաջ Զվարթնոց օդանավակայանում կալանավորեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Նա վերադառնում էր Ռուսաստանից։
Համացանցում հրապարակվել են կադրեր, որի համաձայն նա հենց օդանավից դուրս է գալիս նրան են մոտենում իրավապահները։
Հիշեցնենք` 2018 թվականի հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար ավելի քան 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Դավիթ Համաբարձումյանը։ Նա պնդում է` ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետի թեկնածու լինելու իր որոշման համար: Օդանավակայանում են հավաքվել Համբարձումյանի աջակիցներն ու կուսակիցները։
Նարեկ Կիրակոսյան















































































































































































































































































