«Երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է». մայրը կանգնեցրել է պարեկների մեքենան

Հասարակություն

29.11.2025 | 14:39

Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին, կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան, հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային կարգախումբը երեխային ծառայողական մեքենայով տեղափոխել է Երևան՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

«Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։