Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումից հետո։

–ի տեղեկություններով՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած մրցախաղից անմիջապես հետո Խանջյան փողոցում երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Նրանց թվում եղել են նաեւ մեծ թվով ռուսներ։ Ծեծկռտուքը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հասել է մինչեւ Վերնիսաժ։

Ավելի ուշ երկրպագուները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ –ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել է 40–ի, նրանց մեջ եղել են նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» – «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։

Լուսինե Շահբազյան