Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Բորնմուտի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Նիկո Օ’Ռայլին։ «Մանչեսթեր Սիթին» 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Արսենալից» հետ է 6 միավոր։ «Բորնմուտը» չորրորդն է՝ 18 միավոր։ Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր «Մանչեսթեր Սիթի» – «Բորնմուտ»՝ 3:1 (տեսանյութ) Էրլինգ Հոլանդ, 17, 33, Նիկո Օ’Ռայլի, 60 – Թայլեր Ադամս, 25 Standings provided by Sofascore Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում















































































































































































































































































