Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը շարունակում է աճուկային վնասվածքով հանդես գալ։

Կատալոնական ակումբի բժշկական շտաբն առայժմ խուսափում է վիրահատությունից, սակայն եթե տեւական ժամանակ ցավն ու տհաճ զգացողությունը չանցնի, ստիպված կլինեն դիտարկել նաեւ վիրահատական միջամտության տարբերակը, հաղորդում է Diario Sport-ը։

Ֆուտբոլիստը նաեւ խորհրդատվություն է ստացել այլ առաջատար բժշկական հաստատություններում եւ գնահատել վիրահատության անհրաժեշտությունը։ Առայժմ վերջնական որոշում չկա։