Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց շոտլանդական «Աբերդինին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: 45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի շոտլանդացի հարձակվող Քեւին Նիսբեթը։ 52-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ «Նոան» 5 միավորով 23-րդն է։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն մնացած 8 ուղեգրերը։ Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր «Աբերդին» – «Նոա»՝ 1:1 (տեսանյութ) Քեւին Նիսբեթ, 45 – Նարդին Մուլահուսեյնովիչ, 52 Standings provided by Sofascore Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում