Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի կինը դեմ է ֆուտբոլիստի վերադարձին անգլիական Պրեմիեր լիգա, գրում է գերմանական Bild-ը։

«Բավարիայի» հետ պայմանագրով հաջորդ տարվա ամռանը Հարի Քեյնի հրաժարագինը կկազմի 56 միլիոն ֆունտ ստերլինգ, եւ շատ անգլիական ակումբներ գրավիչ առաջարկներով կփորձեն ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին խաղացողին։

Սակայն նշվում է, որ Հարի Քեյնի կին Քեթին չորս երեխաների հետ վայելում կյանքը Մյունխենում՝ հարմարվելով գերմանական կենսակերպին եւ չի ցանկանում հեռանալ Բավարիայից։ Հարի Քեյնը եւս բազմիցս նշել է, որ ընտանիքը հրաշալի է զգում Գերմանիայում։