Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մեկ աշխատակից է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին -ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել համայնքային աշխատակիցը և որ բաժնից է` կոմիտեից չեն մանրամասնում:

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- փոխանցեցին կոմիտեից:

Արփի Հակոբյան