Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։
Գերատեսչությունից, սակայն, կադրային փոփոխությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին։
«ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- հայտնեցին ՆԳՆ-ից:


























































































































































































































































































































































































































































































































































