Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային»։ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադինում տեղի ունեցած խաղում Արքայական թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական թիմին ։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Սիլվան: 2 րոպե անց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի արդյունավետ փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: Արքայական ակումբի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որին փոխանցում կատարեց Ֆեդերիկո Վալվերդեն:
Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 1:0 հաշվով առավելության էր հասել «Ռեալ Մադրիդը», որը երկու խաղերի արդյունքում 1:0 եւ 2:1 հաշվով նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍժ-ն հյուրընկալեց «Մոնակոյին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
60-րդ րոպեին փարիզյան թիմից աչքի ընկավ բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը, 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան:
«Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մագնես Ակլիուշը եւ հոլանդացի պաշտպան Ջորդան Թեզեն: 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Մամադու Կուլիբալին:
Առաջին հաղում 3:2 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն: Երկու հանդիպումների արդյունքում 3:2 եւ 2:2, ՊՍԺ-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ռեալ Մադրիդ» – «Բենֆիկա»՝ 2:1 ()
Օրելյեն Տչուամենի, 16, Վինիսիուս Ժունիոր, 80 – Ռաֆայել Սիլվա, 14,
ՊՍԺ – «Մոնակո»՝ 2:2 ()
Մարկինյոս, 60, Խվիչա Կվարացխելիա, 66 – Մագնես Ակլիուշ, 45, Ջորդան Թեզե, 90+2
Հեռացում՝ Մամադու Կուլիբալի («Մոնակո»), 58


























































































































































































































































































































































































































































































































































