Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային»։ Լիսաբոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթեց Արքայական թիմը։ Միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍժ-ն հյուրընկալվեց «Մոնակոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։ Աչքի ընկավ նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Դորտմունդի «Բորուսիան» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց Բերգամոյի «Ատալանտային»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 25-ին։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 ()
Վինիսիուս Ժունիոր, 50
«Մոնակո» – ՊՍԺ՝ 2:3 ()
Ֆոլարին Բալոգուն, 1, 18 – Դեզիրե Դուե, 29, 67, Աշրաֆ Հակիմի, 41
Չիրացրած 11մ՝ Վիտինյա (ՊՍԺ), 22
Հեռացում՝ Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), 48
«Բորուսիա Դորտմունդ» – «Ատալանտա»՝ 2:0 ()
Սերու Գիրասի, 3, Մաքսիմիլիան Բայեր, 42































































































































































































































































































































































































































































































































