Չորեքշաբթի Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանում տեղակայելու ծրագրերը, հաղորդել է BBC-ն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պատասխանն ստանալուց հետո։

BBC-ին տված հայտարարության մեջ Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շտաբի «որոշ տարրեր», « դիվիզիայի որոշ մատակարարման տարրեր» և 1-ին բրիգադի մարտական ​​​​խումբը կտեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել։

Ինչպես նշում է BBC-ն, 82-րդ օդադեսանտային դիվիզիան համարվում է բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Դիվիզիայի որոշ ստորաբաժանումներ միշտ պատրաստ են տեղակայվելու աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։ Իրանի դեպքում դրանք կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն տալ Պարսից ծոցում գրավելու և պահելու Իրանի Խարգ կղզին կամ այլ կարևոր օբյեկտ կամ տարածք։