Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է անհաջողությանը Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկությունում։

1/8 եզրափակիչում «Ալ Նասրը» պարտվել է «Ալ Իթիհադին» եւ դուրս մնացել պայքարից։

«Մենք հպարտորեն դասեր ենք քաղում եւ շարժվում առաջ»,- գրել է Ռոնալդուն։

2022-ին «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն դեռ ոչ մի պաշտոնական մրցաշարում տիտղոս չի նվաճել։