Արգենտինայի Պրոֆեսիոնալ լիգայի գործադիր կոմիտեն միաձայն որոշմամբ՝ սահմանել է լիգայի չեմպիոնի տիտղոս, որը շնորհվում է երկրի առաջնության երկու փուլերում առավելագույն միավորներ վաստակած թիմին, հաղորդում է ESPN-ը։

Նախկինում առաջին տեղն ընդհաուր հաշվարկում տալիս էր միայն Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ուղեգիր։

Այս համակարգով առաջին չեմպիոն է հռչակվել «Ռոսարիո Սենտրալը», որի կազմում հանդես է գալիս աշխարհի չեմպիոն Անխել Դի Մարիան։

«Ռոսարիո Սենտրալն» առաջին փուլում (Ապերտուրա) վաստակել է 35 միավոր, երկրորդ փուլում (Կլաուսուրա) 31 միավոր եւ 4 միավոր գերազանցել է «Բոկա Խունիորսին» (33+29)։

Այս տիտղոսը չի չեղարկում չեմպիոնական հանդիպումը Ապերտուրայի եւ Կլաուսուրայի հաղթողների միջեւ։