Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին -ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)»,-հայտնում են կոմիտեից:

Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ երեք պահեստազորայիններ դանակահարվել են և տեղափոխվել հոսպիտալ։ ՊՆ-ից լրատվամիջոցին հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։