Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 30-ին նվաճեց երկամարտի ոսկե եւ արծաթե մեդալներ։

71 կգ քաշայինների պայքարում Տիգրան Կարապետյանն առաջինն է, Նարեկ Գրիգորյանը՝ երկրորդը։

Տիգրան Կարապետյանը երկամարտում հավաքեց 321 կգ (145+176)՝ սահմանելով երիտասարդների Եվրոպայի ռեկորդ։

Նարեկ Գրիգորյանի արդյունքը երկամարտում 318 կգ է (143+175)։

Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը: