9 Դեկտեմբերի, 2025
«Վրաստանի պետական համալսարաններում կրթությունը դարձնում ենք լիովին անվճար». այս մասին հայտարարել է Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան:
«Սա նշանակում է, որ գործող քվոտաների համակարգով պետական բուհեր ընդունված ուսանողները կկարողանան սովորել լիովին անվճար՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի մակարդակներում»,- ասել է նա։


















































































