25 Փետրվար, 2026 1:50
Ադրբեջանի ուժային կառույցները հանդես են եկել սոցիալական հարթակների նկատմամբ պետական վերահսկողությունը խստացնելու և նոր օրենսդրական կարգավորումներ ներդնելու նախաձեռնությամբ։ Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աբուլֆաթ Ռզաևը հայտարարել է, որ երկրում պետք է ստեղծվի ամուր իրավական բազա՝ սոցիալական ցանցերից բխող «սպառնալիքների» դեմ պայքարելու համար։
Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ սոցցանցերի անվերահսկելի ընդլայնումը ստիպում է վերանայել իրավական դաշտը, ինչպես դա արվել է մի շարք այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ նոր իրավական կարգավորումների ստեղծումն օրվա հրամայական է, քանի որ ներկայիս մեխանիզմները չեն ապահովում արդյունավետ հակազդեցություն սոցիալական հարթակների միջոցով իրականացվող գործողություններին։


































































































































































































































































































































































































































































































































































