Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում

Չէ, ես հասկանում եմ, որ մենք հյուրասեր ազգ ենք, մենք օտարին, հյուրին ավելի ենք արժևորում, քան ինքներս մեզ, այն էլ այնպիսի բարձրաստիճան հյուրի ինչպիսին ԱՄՆ փոխնախագահն է իր ընտանիքով։ Այս ամենը շատ հաճելի է, հուզիչ անգամ։ Որովհետև, փորձեմ պարզ բառերով, փորձագետները դեռ մասնագիտորեն կբացատրեն․իրականում, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր ունենալը, նշանակում է, որ դեռ ներդրումներ են արվելու, որպիսի այդ փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան տեխնոլոգիաները ընդամենը բերեն այստեղ, ներդնեն ու գուցե, երևի, ամենայն հավանականությամբ, գուցե շուտ, գուցե ուշ, գուցե այստեղ, գուցե, ոչ այստեղ, ԴԵՌ ՓՈՐՁՆԱԿԱՆ մշակվեն և գուցե մի օր դառնան իրականություն։ Իսկ գուցե այլ բանի համար են 5մլրդ փող տալու, օրինակ Սյունիքի․․․
Դավադրության մեջ չընկնենք, ամեն դեպքում։
Հարգարժան ԱՄՆ փոխնախագահը հավաստիացնում է, որ սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին է խոսում, հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Ակամա, հիշեցի, նախորդ ընտրություններից առաջ էլ ԵՄ խոսք էր տվել 2,6մլդ դոլարի ներդրում և այլ, հետո, որը դարձավ՝ դե հո ամբողջ գումարը արագ չպիտի՞ մտնի Հայաստան, ԵՄ-ն ասել էր «մինչև» 2.6 մլրդ՝ մի քանի տարվա ընթացքում։ Հետո, պարզվեց, որ ծրագրերի մեծ մասը դեռ նախագծման փուլում է, մի մասն է իրականացվում, այն էլ մասերով։ Մի խոսքով, եթե այդ գումարները չեն փոշիացվել քպական ֆունկցիոներների կողմից, չեն յուրացվել, ընդամենը տեղեկություն ունենք, որ Սյունիքում են ինչոր կրթական ու փոքր բիզնեսի ծրագրեր արել, Երևանի համար ավտոբուսներ են գնել, մանկապարտեզների և պոլիկլինիկաների էներգաարդյունավետ վերանորոգումներ են արել, սովորական քաղաքացուն էլի բաժին չի հասել։
Հարգարժան Վենսը ասում է, «սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության և նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր և ԱՄՆ-ում, և Հայաստանում։» ԱՄՆ էներգետիկ անվտանգության ու կայունության հարց եք լուծում Հայաստանու՞մ, էտ ո՞նց․․․ այ մարդ, ձեր քյարը որնա՞, այ հա՛, Իրանին ենք հարևան։ Բայց գոնե անունը չդնեն «ԱՄՆ էներգետիկ անվտանգության ու կայունության փոխշահավետ» եսիմինչ։
Դե լավ, վատ բաներ չասեմ, մարդը եկել ա, մենք պատիվ տանք, լավ ընդունենք, դե ինքն էլ չէ՞, պետք է մեզ լավ բաներ ասի, որ մենք էլ մեզ լավ զգանք, նորմալա։ Բայց քպական «պատմական այց» ձևակերպումը, առնվազն ծիծաղելի է, ասենք այն ինչ կա, թանկ հյուր ենք ընդունել, ընտանիքով, էրեխեքով, կինը հղի 4-րդով, մեծ պատիվ են արել, մենք էլ շատ շոյված ենք, այդքան բան։

Նմանատիպ նյութեր