«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 25-ին ժամը 17:30-ից կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն։

-ի փոխանցմամբ՝ այս երեկոն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամանորի տոնական մթնոլորտը զգալ յուրահատուկ պատմամշակութային միջավայրում։ Այցելուներին սպասվում են տոնական տրամադրություն, մշակութային ծրագրեր և լույսերով ու երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։

Երեկոյի ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն․ ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։

Տարածքում կգործեն ամանորյա տաղավարներ, սննդի և տոնական ըմպելիքների անկյուններ, իսկ երեկոն առավել հետաքրքիր կդառնա ամանորյա լուսային շոուի միջոցով՝ ստեղծելով ջերմ ու կախարդական մթնոլորտ։


ՀՀ դեսպանն ու Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահն անդրադարձել են Հայաստանում պարսկերենի ուսուցմանը
Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ երաժիշտների առաջ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տվյալներ է ներկայացրել Երևանում օդի որակի վերաբերյալ