ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Պետության ղեկավարին տեղեկացվել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին Իսլամական Հանրապետության դեմ միջամտության կամ հարձակման հնարավոր տարբերակների մասին։

«Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահի կողմից քննարկվող տարբերակները չեն ներառում երկիր զորքեր տեղակայելը», – նշվում է հաղորդագրության մեջ։