Իրանի փոխնախագահ Իսմայիլ Սաղաբ Իսֆահանիի դստեր մոտ, որը նոյեմբերի 30-ին Գարմսար-Թեհրան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի մահ է արձանագրվել։

Այս մասին հայտնել է «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը։

Ըստ հաղորդագրության՝ Սաղաբի մյուս երկու երեխաները դեռևս հիվանդանոցում են։

Նշենք, որ նույն պատահարի հետևանքով մահացել է Իրանի փոխնախագահի կինը։