«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 30-ին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:

Փառատոնն անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։

–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Շարունակական աշխատանքի միջոցով մասնագետները զարգացնում և կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը: Փառատոնը հնարավորություն է ընձեռում ներկայացնել առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների և պատանիների աշխատանքները` բացահայտելով նրանց կարողությունները, երաժշտարվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդես գալով կողք կողքի՝ մեկ հարթակում։

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 600 երեխաներ և պատանիներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են:

Նոյեմբերի 30-ին փառատոնը կմեկնարկի առցանց սեմինարների շարքով. հանդես կգան արտերկրի մասնագետներ Ալինա Սարգսյանը (ՌԴ, մանկավարժ, հոգեբան, երաժշտական թերապիայի մասնագետ, միջազգային համաժողովների բանախոս), Վիվիեն Չանը (Հոնկոնգ, երաժշտական թերապիայի և երաժշտական հոգեթերապիայի մասնագետ, Բոնիի մեթոդի որակավորված մասնագետ), Նանոր Շահինը (ԱՄՆ, վարքային վերլուծաբան, մագիստրոս, M2N Behavioral Health Services, Quality Assurance կլինիկական տնօրեն, BCBA կլինիկայի գործադիր տնօրեն): Նրանք կանցկացեն վարպետության դասեր ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար: Ոլորտի հեղինակավոր մասնագետները կկիսվեն իրենց փորձով, կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները:

Դեկտեմբեր 1-ին ժամը 16։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնի մասնակիցները հանդես կգան երաժշտական կատարումներով՝ «Իմ մեծ բեմը» խորագրի ներքո:

Դեկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black Box) երեխաները և պատանիները հանդես կգան պարային կատարումներով և թատերական ներկայացումով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 18:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի գալա համերգը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ փառատոնի մասնակիցներն անվանի երգիչների և երաժիշտների հետ հանդես կգան կատարումներով:

Գալա համերգի մեկնարկից առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կբացվի ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Փառատոնի հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

Արաբկիրի հայության պատմությունն ու մշակույթը՝ մեկ հարթակում. Երևանում խորհրդանշական ցուցահանդես բացվեց
Հայերեն է թարգմանվել Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը
ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան
Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մեկնարկը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում գործարար Արշավիր Մինասարյանը հանդես է եկել մոտիվացիոն բանախոսությամբ

«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին ընդգրկվել է շուրջ 600 մասնակից

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով մեկնարկեցին «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գեղարվեստական միջոցառումները։

-ի հաղորդմամբ՝ «Իմ մեծ բեմը» խորագրով համերգի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ արտերկրի և Հայաստանում գործող վերականգնողական կենտրոններից, արվեստի ու երաժշտական դպրոցներից։

«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի նախագահ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ Վրաստանից, Բահրեյնից, Ուզբեկստանից Ռուսաստանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։

«Շեշտը չենք դրել միայն վերականգնողական կենտրոնների վրա։ Ընդգրկել ենք նաև արվեստի, երաժշտական դպրոցներ, որպեսզի մոտիվացիա ունենան, աշխատեն երեխաների հետ և փառատոնը հարթակ է, որտեղ կարող են իրենց ամբողջ տարվա աշխատանքը ներկայացնել։ Բացի այդ՝ փառատոնը մասնակիցներին սոցիումի մեջ ներգրավվածություն է տալիս, նրանք կարևոր են զգում իրենց և կարողանում են արտահայտել կարողությունները, ուժեղ կողմերը»,-ասաց Սարգսյանը՝ հայտնելով, որ փառատոնն այս տարի շուրջ 600 մասնակից ունի։

Նոյեմբերի 30-ին փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել առցանց սեմինարներ, որոնց ընթացքում արտերկրի մասնագետները վարպետության դասեր են անցկացրել ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար:

Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախատեսվում է փառատոնի գալա համերգը, որին ընդառաջ՝ ճեմասրահում կբացվի նաև ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։

Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո:

Հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն
Երևանում տեղի կունենա «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում առաջիկայում բացվելու է ՀՀ պատվավոր հյուպատոսություն
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ