
Հայաստանի պատմության թանգարանը ընթացիկ տարում կհյուրընկալի Բեռլինի «թանգարանային կղզու» հավաքածուների ընտրանին։
-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։
«Թեման մոտավորապես վերաբերելու է հին աշխարհին և հին աշխարհի տիեզերագիտական պատկերացումներին։ Նմուշները կլինեն Բեռլինի «թանգարանային կղզու» տարբեր թանգարանների հավաքածուներից, որոնք կհամադրվեն մեր նմանատիպ ցուցանմուշների հետ»,-մանրամասնեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցադրությունը նախատեսվում է Բեռլինի «թանգարանային կղզու» Նախապատմական և վաղ պատմական թանգարանի հետ համագործակցությամբ։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ համագործակցության հուշագիրը կստորագրվի արդեն հաջորդ շաբաթ։ Այդ շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի ցուցահանդեսը Բեռլինում։




























































































































































































































































































































































































































































