
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին:
-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:
Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներում, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:




























































































































































































































































































































































































































































