5 Դեկտեմբերի, 2025

Իսրայելը հինգշաբթի օրը կազմակերպչի կողմից թույլտվություն ստացավ մասնակցելու 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ինչը ստիպեց Իսպանիային, Նիդեռլանդներին, Իռլանդիային և Սլովենիային հրաժարվել մասնակցությունից՝ Գազայի պատերազմի պատճառով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։

Հեռարձակողները, որոնք սպառնացել էին բոյկոտել միջոցառումը, նշեցին Գազայում զոհերի թիվը և մեղադրեցին Իսրայելին մրցույթի չեզոքությունը պահպանելու կանոնները խախտելու մեջ։ Իսրայելը մեղադրում է իր քննադատներին իր դեմ համաշխարհային զրպարտչական արշավ սկեսելու մեջ։

Ժնևում կայացած հանդիպումից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշեց քվեարկություն չանցկացնել Իսրայելի մասնակցության վերաբերյալ՝ հայտարարելով, որ փոխարենը ընդունել է նոր կանոններ, որոնք ուղղված են կառավարություններին մրցույթին ազդելուց հետ պահելուն։
Մրցույթի կազմակերպչի այդ հայտարարությունից անմիջապես հետո հոլանդական, իսպանական, իռլանդական և սլովենական հեռարձակողները հայտարարեցին, որ դուրս են գալիս մրցույթից, ինչը նշանակում է, որ իրենց երկրների երգիչները չեն մասնակցի մրցույթին, որը ամբողջ աշխարհում միլիոնավոր հեռուստադիտողներ է ներգրավում։

ESC Insight երկրպագուների կայքի Եվրատեսիլի փորձագետ Բեն Ռոբերտսոնն ասել է, որ մրցույթի ամբողջականությունը գտնվում էր իր ամենացածր մակարդակի վրա։

«Մրցույթի պատմության մեջ երբեք նման քվեարկություն և նման պառակտում չի եղել Եվրոպական հեռարձակողների միության անդամ հեռարձակողների միջև»։

Նմանատիպ նյութեր