Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:

«Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ հայտարարություն: Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Փաշինյանին Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով։ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։


































































































































































































































































