
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության հայտերը կընդունվեն փետրվարի 2-ից մարտի 2-ը ներառյալ։
Ինչպես -ին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանը, մրցանակաբաշխությանը վերաբերող նիստում նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նոր անդամներ են ընտրվել։ Նրանք են պրոդյուսերներ Տիգրան Մաթոսյանը, Կարինա Սիմոնյանը, Արման Միտոյանը:
2026-ին գործող 12 անվանակարգին ավելացվել է ևս մեկը՝ «Լավագույն մոնտաժ» և լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին իրավունք է տրվել առաջադրվել նաև «Լավագույն օպերատոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
«Անահիտ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին։


























































































































































































































































































































































































































































