Ֆրիդա Կալոյի ինքնանկարը նոյեմբերի 20-ին 54,7 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում. սա ռեկորդային գին է նկարչուհիների համար։ -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

1940 թվականին ստեղծված «Քուն (Մահճակալ)» անվանմամբ գործը վաճառվել է 1000 անգամ ավելի թանկ գնով, քան 1980 թվականին, երբ այն աճուրդում վաճառվել էր 51 000 դոլարով։

Ֆրիդա Կալոն, այսպիսով, գերազանցել է ամերիկուհի Ջորջիա Օ’Քիֆի սահմանած ռեկորդը: Օ’Քիֆի նկարը 2014 թվականին աճուրդով վաճառվել է 44,4 միլիոն դոլարով:

Սեպտեմբերին կատարված նախնական գնահատականների համաձայն՝ Կալոյի ինքնանկարը գնահատվել էր 40-60 միլիոն դոլար:

Մշակույթի ոլորտում խրախուսման ամբողջ շղթան դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա. ԿԳՄՍ փոխնախարար
Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովը՝ կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև
Հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն անսպառ թեմաներ է տալիս հետազոտողներին՝ նորովի բացահայտելով երկու բարեկամ երկրների կապերը
Ուկրաինան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ կամ կորցնել արժանապատվությունը, կամ առանցքային գործընկեր․ Զելենսկի