ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի հրաձգության հավաքականին արդյունքի համար։

«4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության Եվրոպայի Երեւանում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված այս արդյունքի առիթով»,- գրել է վարչապետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ: