ԱՄԷ-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպման չեղարկման մասին:

-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեդերացիան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հարգելի՛ երկրպագուներ,

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:

Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:

Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների  ցանկը
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան 0 տոկոսով վարկեր ստանալ․ Գևորգ Պապոյան
ԱՄՆ նախագահը խոսել է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու մասին