Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն ավարտել է ելույթն Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 առաջին մրցաշարում։

1/8 եզրափակիչում հայ թենիսիստը 2 սեթում 4։6, 4։6 հաշվով պարտվել է WTA-ի դասակարգման 337-րդ համար, ուկրաինացի Կատարինա Զավացկային։

Զուգախաղի քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը ռուսաստանցի Աննա Կարցևայի հետ պարտվել է խորվաթ ու իտալացի թենիսիստներին։

Հունվարի 12-18-ը կայանալիք W35 2-րդ մրցաշարում նույնպես Հայաստանը կներկայացնեն Անի Ամիրաղյանն ու Մարիա Ազիզյանը, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։