Գեղարքունիքի թիմը հաղթող է ճանաչվել «ՀՀ դպրոցականների շրջանում  ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցաշարում

Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել «ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցաշարում։

Ինչպես -ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մարզական միջոցառմանը մասնակցում են Հայաստանի հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառումը կազմակերպում և անցկացնում է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այն անց է կացվում չորս փուլով, որոնցից 1-3 փուլն արդեն անցկացվել են 2024-2025 ուսումնական տարվա ապրիլ-մայիս ամիսներին։

Մրցումների ծրագրում ընդգրկված են վազք՝ 60 մետր՝ բարձր մեկնարկից, վազք՝ 500 մետր, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից`տղաներ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին`աղջիկներ, թենիսի գնդակի նետում թափավազքից:

Ծրագիրը կազմված է 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար։

1-3-րդ դասարանցիները մասնակցում են ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերին, իսկ 4-6-րդ դասարանցիները՝ նաև եզրափակիչ փուլին։

Եզրափակիչ փուլում 4-6-րդ դասարանցիների համար անցկացվում են նաև զվարճալի վազքահերթ և փոխանցումավազք մարզական մրցումները։

Միջոցառման եզրափակիչ փուլն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 20-ին, որտեղ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը ներկայացրել են մարզային փուլում հաղթող ճանաչված 4-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ (ֆիզղեկ՝ Ռուբիկ Մուրադյան), 5-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական (ֆիզղեկ՝ Հակոբ Ջիվանյան) և 6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ (ֆիզղեկ՝ Ստյոպա Սարգսյան) դպրոցների թիմերը:

Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում մարզի հավաքական թիմը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով մրցաշարի հաղթողի կոչմանը։

Հավաքական թիմը պարգևատրվել է գավաթով և հավաստագրով, իսկ թիմի անդամները՝ հավաստագրերով և մեդալներով։

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում
Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
ՀՀ ֆինանսների փոխնախարարն ու KfW-ի տարածաշրջանային տնօրենը կարևորել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
Դավիթ Խուդաթյանը Վրաստանում ծանոթացել է Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածի շինարարությանը