
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է:
-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
7-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը, ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը և ուզբեկ միջազգային վարպետ Բախրոմ Բախրիլլաևը, որոնք ունեն 5.5 միավոր:


























































































































































































































































































































































































































































































































































































































































