ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նեյրոնային ցանցի կողմից ստեղծված տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ Տեսանյութում Դոնալդ Թրամփը ֆուտբոլ է խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Ավելի վաղ 40-ամյա ֆուտբոլիստն իր հարսնացու Ջորջինիա Ռոդրիգեսի հետ տոնական ընթրիքի էր մասնակցել Սպիտակ տանը և ծանոթացել Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ։

«Ռոնալդուն հրաշալի տղա է։ Ուրախ էի Սպիտակ տանը հանդիպել նրա հետ։ Շատ խելացի ու հրաշալի տղա է»,- տեսանյութին կից գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին նվիրել էր Սպիտակ տան խորհրդանշական բանալին։ Տոնական ընթրիքը նվիրված էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի այցին։ Միջոցառմանը մասնակցել էին նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և մոլորակի ամենահարուստ մարդ Իլոն Մոսկը։