Երևանում Կատարի Պետության դեսպանությունը նշում է Սպորտի օրը՝ «Ես ընտրեցի սպորտը» կարգախոսի ներքո

Երևանում Կատարի Պետության դեսպանությունը, համագործակցելով «Այբ» դպրոցի հետ, կազմակերպել է սպորտային ծրագիր՝ նվիրված Կատարի Պետության Սպորտի օրվան, որի շրջանակներում անցկացվել է բասկետբոլային հանդիպում ավագ դասարանների աշակերտների միջև։ Միջոցառման ավարտին թիմերին հանձնվել են մեդալներ, իսկ հաղթող թիմին՝ հուշանվեր։

Կատարը համարվում է աշխարհի այն առաջին երկրներից մեկը, որը պետական մակարդակով նշում է Սպորտի օրը՝ նպատակ ունենալով ամրապնդել սպորտային մշակույթը և խրախուսել բոլորին մասնակցելու սպորտային միջոցառումներին։ Կատարի Պետության Սպորտի օրը նշվում է ամեն տարի փետրվար ամսի երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը։

Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
Այս կռիվը Հայաստանի համար է. «Նոա»-ի նախագահը` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին