Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում ժամանել է Սոչի, որտեղ կկայանա «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպումը։

Հյուրանոցի մուտքի մոտ 25-ամյա կիսապաշտպանին սպասել է մի տարեց հայ երկրպագու, որի ձեռքին եղել է Սպերցյանին նվիրված պաստառ։

«Որտեղ է իմ գեղեցկադեմ Էդիկը։ Ցավդ տանեմ, վերջապես տեսա քեզ»,- ասել է երկրպագուն։

«Սոչի» – «Կրասնոդար» խաղը կկայանա մարտի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14։45-ին։