Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Կրիլյա Սովետով»-ին` հաղթանակի հասավ խոշոր հաշվով:

-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 40-րդ և 53-րդ րոպեներին:

Սպերցյանը լինելով «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում` մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշային աղյուսակի միանձնյա առաջատարն է:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում զիջեց Նորվեգիային
Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր