Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է 2026 թվականի մրցումների օրացույցը, հաղորդում է UWW-ի ։
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Մանաման առաջին արաբական քաղաքն է, որը կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնություն։
Եվրոպայի առաջնությունը կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան ապրիլի 20-26-ը։

























































































































































































































