14 Դեկտեմբեր, 2025 22:02

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա և Մինսկ, որտեղ նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ և Բելառուսի իշխանությունների հետ:

Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

«Արտաքին գործերի նախարարության մակարդակով հաջորդ շաբաթ բարձր մակարդակի հանդիպումներ կլինեն Բելառուսում և Ռուսաստանում:

Արաղչին այդ երկու երկրներ կայցելի մշտական խորհրդակցությունների շրջանակում,-նշել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղաի խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին առաջիկա օրերին կայցելի Ղազախստան և Թուրքմենստան։