Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի Կալկաթա քաղաքի «Սոլթ Լեյք» մարզադաշտում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասնակցությամբ միջոցառան ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ։ Այս մասին հաղորդել է India Today հեռուստաալիքը։

Հազարավոր երկրպագուներ էին հավաքվել էին մարզադաշտում։ Միջոցառման տոմսերի գինը տատանվում էր 5,000-ից մինչև 25,000 հնդկական ռուփի (55-ից մինչև 280 ԱՄՆ դոլար)։ Սակայն, երբ Մեսսին հայտնվել է խաղադաշտում, նրան շրջապատել են պաշտոնյաներ, հայտնիներ և այլ VIP անձինք։
Արդյունքում, տրիբունաներում գտնվողները չեն կարողաել տեսնել նրան։ Հանդիսատեսը սկսել է արտահայտել իր դժգոհությունը՝ գոռալով, ապա շշեր, աթոռներ և այլ առարկաներ նետելով խաղադաշտ։ Կազմակերպիչները շտապ դուրս են բերել Մեսսիին մարզադաշտից։

ANI-ին հայտնում է, որ անկարգություններից հետո միջոցառման կազմակերպիչը ձերբակալվել։
«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում Լիոնել Մեսսիից և բոլոր մարզական երկրպագուներից ու աջակիցներից այս պատահարի համար», – սոցիալական ցանցերում գրել է Արևմտյան Բենգալիայի նախարար Մամատա Բաներջին։

Դեկտեմբերի 12-ին Մեսսին գնացել է Հնդկաստան՝ իրեն նվիրված 20 մետրանոց արձանի բացման արարողությանը մասնակցելու համար։ Գազետա.ռու-ն գրում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Սոլթ Լեյք մարզադաշտում։ Մեսսին արձանի բացմանը հետևել է տեսակապի միջոցով, այնուհետև, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության ուղեկցությամբ, շրջել մարզադաշտով, ձեռքով արել դեպի տրիբունաները, 20 րոպե անց լքեց մարզադաշտը։
Երկրպագուները դժգոհ են եղել այս կազմակերպվածությունից և սկսել ջարդել մարզադաշտի գույքը, շշեր նետել դեպի դաշտը։
















































































































































































































































