
Գյումրիում կայացան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» 2025 թվականի մարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Խաղերի նպատակն է խթանել վոլեյբոլի տարածումը դպրոցականների շրջանում, հայտնաբերել հեռանկարային մարզիկներին և նպաստել երեխաների առողջության ամրապնդմանը։
Ինչպես -ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, մրցումներն անցկացվել են երկու տարիքային խմբերում՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների տղաների ու աղջիկների թիմերի միջև։ Խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմ հանդես էր գալիս 3 տղա և 3 աղջիկ կազմով։ Մասնակիցները համայնքային փուլում հաղթող դարձած դպրոցական հավաքականներն էին։
Արթիկի թիվ 4 հիմնական և Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը ստացան հնարավորություն ներկայացնելու Շիրակի մարզը դեկտեմբերի 20-25-ին Երևանում նախատեսված վոլեյբոլի լիգայի հանրապետական եզրափակիչ փուլում։























































































































































































































