Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Մ19 առաջնության նախընտրական փուլում։

Առաջին խաղում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել է Սերբիայի Մ19 հավաքականին, որը բոլոր գոլերը խփել է երկրորդ խաղակեսում։

Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկված է B1 խմբում, որտեղ կխաղան նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հասակակիցների հետ։ Խմբի մյուս խաղում Չեռնոգորիան 3։1 հաշվով հաղթել է Կիպրոսին։

Հանդիպումներն անցկացվում են Սերբիայում։ Հայաստանի Մ19 հավաքականի հաջորդ մրցակիցը նոյեմբերի 29-ին կլինի Չեռնոգորիան։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի